Գոհար Ենոքյանին մեղադրանք առաջադրվեց մահափորձի նախապատրաստման հատկանիշներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Գլխավոր դատախազի որոշմամբ Էրեբունի ՁՊՀ-ից ազատ է արձակվել նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը: Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, և Armlur.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր համար ամենակարևորն այս պահին իր առողջությունն է, և ինքը պայքարելու է այնքան, մինչև «դառնա առաջվա Գոհար Ենոքյանը:

Այդուհանդերձ, նշենք, որ նախկին պատգամավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-104 1-ին մասի հատկանիշներով` մահափորձի նախապատրաստում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գոհար Ենոքյանն Արայիկ Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ  Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, եւ նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:




Լրահոս