Կառավարությունը պետք է եզրակացություն անի. Արմեն Ռուստամյանը` «խոպանչիների» վերաբերյալ օրենքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ձեռնպահ ենք քվեարկել, քանի որ կարծում ենք, որ նման լուրջ օրենքները չեն կարող նման շտապողականությամբ ընդունվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգսություն» խմբակցության  ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով արտահերթ նստաշրջանում ընդունված «Շահութահարկի» և «Եկամտահարկի» մասին օրենքներին կամ այլ կերպ ասած «խոպանչիներին» հարկելու մասին օրենքին:

«Հուսով ենք` կառավարությունը եզրակացություն կանի, քանի որ այս ձևով աշխատելը սխալ է: ԱԺ-ն պետք է հնարավորություն ունենա իր մարմինների միջոցով խորքային ուսումնասիրություն կատարել»,- ասաց Ռուստամյանը:




Լրահոս