Այսօր հայկական շոու-բիզնեսի գերաստղերը Լիլիթ Հովհաննիսյանն ու Միհրան Ծառուկյանն են: Երիտասարդ կատարողները դուրս եկան “Շանթ” հեռուստաընկերության “Հայ սուպերսթար” հաղորդաշարից: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում նրանք աննախադեպ հայտնի դարձան: Այսօր երիտասարդ երգիչները վաստակում են ամենաբարձր հոնորարները, մեկնում արտերկրյա շրջագայությունների և վայելում երկրպագուների նախանձելի և պարտավորեցնող սերը: Չնայած դեռ հոկտեմբեր ամիսն է, բայց արդեն ակտիվ բանակցությունների մեջ են` կապված ամանորյա երեկոյի ելույթների հետ: Միհրանը դեռ վերջնական չի որոշել` Նոր տարվա գիշերը կլինի Հայաստանում, թե կմեկնի Մոսկվա: Որոշումը կախված կլինի պատվիրատուների առաջարկներից, նա կընտրի ամենաեկամտաբեր տարբերակը: Ինչ վերաբերում է Լիլիթ Հովհաննիսյանին, այս պահի դրությամբ նա պատրաստվում է Նոր տարին դիմավորել Երևանում: Լիլիթը համաձայնում է մասնակցել միջոցառումներին մի քանի պայմաններով: Պետք է պարտադիր ապահովվի բեմահարթակ կամ ելույթի համար համապատասխան տարածություն, դահլիճը համապատասխան լուսավորություն ունենա, և կենդանի ձայնով երգելու հնարավորություն լինի: Լիլիթի ելույթները տպավորիչ են դարձնում “Ամարաս” պարային համույթի գեղեցիկ պարուհիները: Ընդամենը մի քանի օրից Լիլիթն ու Միհրանը կրկին մեկնելու են շրջագայության Ռուսաստանի ավելի քան 20 քաղաքներ: Համերգներ են ունենալու Մոսկվայի “Ռոսիա” համերգասրահում. սկզբում մենահամերգ է ունենալու Միհրանը, այդ համերգի ընթացքում նրա հատուկ հյուրը կլինի Լիլիթը: Այնուհետև նույն համերգասրահում մենահամերգ կունենա նաև Լիլիթը:
Հրապարակ. Աստղային զույգը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ