Առեղծվածային համարվող Կալբերտսոն առանձնատան սարսափելի պատմությունն ու այժմյան տեսքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալբերտսոն առանձնատունը գտնվում է ԱՄՆ Ինդիանա նահանգի Նյու Օլբանիում: Հարկ է նշել, որ այս վայրը ոչ միայն սարսափելի պատմություն ունի, այլև համարվում է անիծված: Ամեն ինչ սկսվել է 1888 թվականից: Ուժեղ կայծակ է եղել և առանձնատունը դրանից վնասվել է: Հրդեհ է բռնկվել, որի հետևանքով բոլորը մահացել են: Բավական երկար ժամանակ ոչ ոք չէր համարձակվում այս տանը բնակվել: Լուրեր էին պտտվում, թե առանձնատան տարածքում ժամանակ մահացած մարդկանց հոգիներն են պտտվում:

maxresdefault

Այդպես շարունկվել է մինչև 1933 թվականը: Հենց այդ թվականին առանձնատունը գնել է բժիշկ Հարոլդ Բեբբը և ընտանիքով տեղափոխվել այնտեղ բնակության: Բժիշկը միանգամից հայտնիություն է ձեռք բերել հիվանդների շրջանում և սկսել է տանը ևս բուժօգնություն տրամադրել: Չանցած որոշ ժամանակ, բժշկի երեխաները սկսել են բողոքել, որ իրենց սենյակ է մտնում ինչ-որ «սև մարդ»: Պետք է նշել, որ մինչև այս պատմությունները, առանձնատնից լսվել են անբացատրելի և տարօրինակ ձայներ: Որոշ ժամանակ մոծերը ուշադրություն չեն դարձրել երեխաների պատմածներին` համարելով, որ տեղափոխությունից նրանց մոտ սթրեսային վիճակ է սկսվել: Սակայն, նրանք ոչ մի կերպ չեն կարողացել վերացնել տնից  եկող տարօրինակ և տհաճ հոտը:

подвал

Տան հայրը որոշել է իջնել ներքնահարկ և այնտեղ ստուգել` ինչ կատարվում և ընտանիքի անդամներին հրամայել է ներքև չիջնել: Տարածքը ստուգելուց հետո, բժիշկը պատմել է, որ այնտեղ ոչ մի բան չի հայտնաբերել, ինչն արժանի կլիներ ուշադրության: Իսկ տհաճ հոտերը կային ու կային: Երեխաները ևս չէին դադարել դժգոհել իրենց «գիշերային հյուրից»:

Այնուտեև, այդ տանը տեղի էին ունեցել ավելի տարօրինակ իրադարձություններ: Սկսել էին անհետ կորել հիվանդները: Այդ օրվանից Հարոլդ Վեբբը սկսել է դառնալ ավելի ագրեսիվ: Դևա հետ կապված շատ հիվանդներ հրաժարվել են իր ծառայություններից: Սակայն, այն հիվանդը, ով շարունակել է այցելել բժշկին, առանձնատուն է գնում անսպասելի, բայց դուռը փակ է եղել: Միանգամից ոստիկանություն է կանչել: Երբ ոստիկանները կոտրել են դուռը և ներևս մտել, սարսափելի պատկերի են ականատես եղել: Առանձնատունը լիքն է եղել դիակներով: Տան տերերը դաժանորեն սպանվել էին: Ողբերգությունը տեղի էր ունեցել 1934 թվականին:

Ուսումնասիրությունների ժամանակ սարսափելի գաղտնիք է բացահայտվել: Տան ներքնահարկում հայտնաբերվել են գաղտնի սենյակներ և ստորգետնյա մի շարք թունելներ: Այդ տեղերում բժիշկը թաքցրել էր հիվանդներին և նրանց վրա դաժան էքսպերիմենտներ  էր կատարել:

Դրանից հետո տունը փակել են: Միայն 1987 թվականին այն կրկին բացել են որպես սարսափի վայր: Այս վայրը մտնում է շրջագայության համար առեղծվածային վայրերի ցուցակի մեջ: Նույնիսկ մեր օրերում աշխատակիցները պատմում են առեղծվածային պատմություններ Կալբերտսոն առանձնատան մասին:

116657-004-3FB6EBD2




Լրահոս