ԱՄՆ-ում հայերը կրկին քրեական սկանդալի կենտրոնում են հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի խումբ հայեր հայտնվել են քրեական սկանդալի կենտրոնում: Անցած շաբաթ Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատախազությունը 33 մարդու հանդեպ, որոնց մեծ մասը հայեր են,  քրեական գործ է հարուցել Կալիֆորնիայում ու ԱՄՆ մյուս նահանգներում դեղամիջոցներ ապօրինի վաճառելու համար:

Ինչպես հայտնում է The Los Angeles Times-ը, 45-ամյա Արա Կարապետյանը, 29-ամյա Միհրան Ստեփանյանն ու 38-ամյա Արթուր Ստեփանյանը ներգրավված են ապօրինի կերպով թմրանյութերի վաճառքում:

Կարապետյանն ու մեկ այլ հայազգի մեղադրյալ Գևորգ Տեր-Մկրտչյանը նաև մեղադրվում են վարձու մարդասպանության փորձ կատարելու մեջ: Զույգը մի քանի անգամ փորձել է գտնել մեկին, ով կսպանի Տեր-Մկրտչյանին զայրացնողին: Նրանք սպանության համար վճարել են 1500 ԱՄՆ դոլար, սակայն այն այդպես էլ չի իրագործվել:

Թերթը նշում է, որ սա հայերի մասնակցությամբ ԱՄՆ-ում առաջին քրեական սկանդալը չէ: 2011 թ Armenian Power հանցախմբի ձերբակալությունը մեծ արձագանք է ստացել:

348x400xArmenians-in-USA-on-trial.jpg.pagespeed.ic.xR8PqnybLX




Լրահոս