ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ «Ֆեյսբուք»-ից

Մինչ ԱՄՆ-ում անցկացվող պատարագի մեկնարկը, Տիգրան Սարգսյանը բոլորի ներկայությամբ Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ «Անմոռուկ» է ամրացրել է ԱՄՆ փոխնախագահի կոստյումին: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մասնակցել են ԱՄՆ-ում անցկացվող Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին: Այսպիսով, չնայած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հակառակ իր իսկ խոստումին, տարիներ շարունակ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա չի խանգարում ԱՄՆ փոխնախագահին կրել Ցեղասպանության 100-ամյակը խորհրդանշող «Անմոռուկ»-ը եւ ներկա լինել Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդում եմ ասեք՝ ովքե՞ր իրավունք ունեն երեխա որդեգրել:

Ռոզա Միլիտոնյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք, բացառությամբ՝
1) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.
2) ամուսինների, որոնցից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
3) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական իրավունքները սահմանափակված անձանց.
4) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի պարտականություններից հեռացված անձանց.
5) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.
6) այն անձանց, որոնք առողջական վիճակի պատճառով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ: Համապատասխան հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, հաստատում է ՀՀ Կառավարությունը.
7) այն անձանց, որոնք որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները.
8) այն անձանց, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաեւ՝ այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական եւ տեխնիկական սահմանված պահանջներին.
9) որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն ունեցող անձանց:
Ամուսնության մեջ չգտնվող անձինք չեն կարող համատեղ որդեգրել միեւնույն երեխային: Միեւնույն երեխային միաժամանակ որդեգրել ցանկացող մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվության իրավունք տրվում է երեխայի ազգականներին եւ խորթ ծնողներին՝ վերոհիշյալ պահանջների հաշվառմամբ: Եթե որդեգրողը ամուսնության մեջ չի գտնվում, նրա եւ որդեգրվող երեխայի տարիքային տարբերությունը պետք է լինի առնվազն տասնութ տարի: Երեխային խորթ հոր (խորթ մոր) կողմից որդեգրելիս տարիքային տարբերության սահմանափակում չի նախատեսվում:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013-ի վերջի դրությամբ ՀՀ-ում որդեգրման ենթակա երեխաների թիվը կազմել է 103: Նրանցից 7-ը մինչեւ 6 ամսական են, 19-ը՝ 6 ամսականից մինչեւ 1 տարեկան, 30-ը՝ 1-ից մինչեւ 6 տարեկան, 12-ը՝ 6-ից 10 տարեկան, 22-ը՝ 10-ից 15 տարեկան, իսկ 13-ը՝ 15-18 տարեկան:

 

 

 
ՀԱՐՑ. Եթե անձն ունի բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք, ապա այդ դեպքում ինչպե՞ս է որոշվում դատական կարգով դադարեցման դեպքում սեփականատիրոջ կողմից վճարվող փոխհատուցման չափը:

Սասուն Խառատյան (44 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից՝ հաշվարկված հետեւյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար՝ բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց եւ սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից եւ ոչ ավելի, քան 9 քառակուսի մետրը: Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար եւ տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարցը փոքր-ինչ խրթին է, որը կարծում ենք՝ օրենքի համապատասխան կետի ներկայացմամբ կպարզաբանվի նաեւ խմբագրություն դիմած քաղաքացու համար: Նման դեպքերում, բնականաբար, ցանկալի է, որ խնդիրը լուծվի կողմերի համաձայնությամբ, ինչի հնարավորությունը օրենքը տալիս է:




Լրահոս