Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու դեպքում ՀՅԴ-ն մի քանի նախարարական պորտֆելներ կստանա: Դրանց թվում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը: Այսօր Armlur.am-ը նախարար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի նշվածի վերաբերյալ:
«Ես իրենց հաջողություն եմ մաղթում»,- նման կերպ արձագանքեց նախարար Երվանդ Զախարյանը: Հարցին` ինչ կանի, եթե Սերժ Սարգսյանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը, այնուամենայնիվ, հանձնի ՀՅԴ-ական որևէ մեկին, նախարարը կես կատակ, կես լուրջ պատասխանեց` «կկախվեմ, ինչ պետք է անեմ», ծիծաղեց և հեռացավ:
Նշենք, որ նախարարն այսօր կայացա մամուլի ասուլիսում անդրադարձել էր ինչպես «Նաիրիտ»-ի խնդրին, այնպես է էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման հիմքերին: