Ռուսաստանը հետ` Թուրքիա կուղարկի 6 տոննա թունավոր ելակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Նովոռոսիյսկի նավահանգստում  բուսասանիտարական վերահսկման աշխատակիցները կալանել են Թուրքիայից վտանգավոր վարակով ելակի խմբաքանակը: Շուրջ 6 տոննա ելակի բեռը հետ կուղարկվի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյայի Հանրապետության վարչությանից:

«Անցակետում զննման ժամանակ Թուրքիայից բերված 5.9 տոննա ընդհանուր կշռով ելակի խմբաքանակում հայտնաբերվել է ՌԴ համար կարանտինային օբյեկտ՝  արևմտյան կալիֆոռնիական ծաղկային տրիպսներ։ Վնասատուի առկայությունը հաստատվել է Կրասնոդարի միջշրջանային անասնաբուժական լաբորատորիայի կողմից»,- նշել են գերատեսչությունում։




Լրահոս