Սուրիկ Խաչատրյանի որդին օդային ճանապարհով մեկնել է Կիև. նրա հետ է նաև ծեծի գլխավոր դերակատարներից մեկը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, լքել է Հայաստանը օդային ճանապարհով: Մեզ հաջողվեց պարզել, որ Տիգրանը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն նրան ծանուցագիր էր ուղարկել մայիսի 7-ին, որ ներկայանա հարցաքննության: Ենթադրվում է, որ Տիգրան Խաչատրյանը ծանուցագիրը ստանալուց անմիջապես հետո` մայիսի 8-ին է հեռացել Հայաստանից:

Ավելին՝ մեզ հաջողվեց պարզել, որ մարզպետի որդին մենակ չի լքել երկիրը: Նրան ուղեկցել է իր հոր վարորդի որդին, որը մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների ծեծի գլխավոր դերակատարներից մեկն է եղել: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ մարզպետի վարորդի որդուն եւս ծանուցագիր է ուղարկվել` ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար, սակայն նա Տիգրան Խաչատրյանի պես «անհետ կորել» է: Ի դեպ, ՀՀ ՔԿ-ի երեկ տարածած հաղորդագրությունում նշված է, որ մայիսի 2-ի կռվի մի քանի մասնակիցներ հանրապետությունից բացակայում են, բայց առանց կոնկրետ անունների»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս