Անհայտ անձինք ԱՄՆ Ֆլորիդա նահանգի հյուսիսում կրակ են բացել դպրոցական ավտոբուսի ուղղությամբ:
Տեղի մամուլի տվյալներով՝ միջադեպի արդյունքում վիրավորել է 2 աղջիկ: Ստացած վնասվածքների ծանրությունը չի պարզաբանվում:
CBS հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսի վրա կրակ բացելուց հետո վարորդն անցել է մի քանի հարյուր մետր, որպեսզի լքի վտանգավոր գոտին:
Հարձակվողներին տաք հետքերով ձերբակալել չի հաջողվել: Ոստիկանությունը հայտնում է, որ հանցագործները եղել են երկուսը: Արտաքինից նրանք 18 տարեկանի տեսք են ունեցել: Զենքի տեսակը, որից նրանք կրակել են ավտոբուսի ուղղությամբ, չի նշվում: