ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հաճախ եմ նկատում, որ որոշ բանկերի, տարադրամի փոխանակման կետերի եւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված փոխարժեքները տարբեր են: Հետաքրքիր է, թե ԿԲ-ն ինչպես է բացատրում տվյալ հանգամանքը, եւ ինչով են պայմանավորված այս  նկատելի տարբերությունները:

Սեդա Մարտիրոսյան (35 տարեկան, դաստիարակ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ կենտրոնական բանկի կողմից արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է ամեն օր՝ ժամը 15:45-ին՝ հիմք ընդունելով տվյալ օրվա մինչեւ ժամը 15:30-ը ՀՀ կենտրոնական բանկի հաշվետու սուբյեկտների կողմից իրականացված գործառնությունների միջին կշռված փոխարժեքը, որը, որպես կանոն, տարբերվում է առանձին բանկերի կողմից նշվող փոխարժեքներից: Բնականաբար, հաջորդ օրը եւս արտարժույթի շուկայում նոր զարգացումների արդյունքում հնարավոր են փոխարժեքի տատանումներ եւ շեղումներ արժութային շուկայում  ձեւավորված դրամի միջին փոխարժեքից, որոնք արդեն չեն կարող ազդել նախորդ օրվա հրապարակված գործող փոխարժեքի վրա:

ՀՀ կենտրոնական բանկ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Կարծում ենք՝ ոչ բոլոր ընթերցողներին կհաջողվի «վերծանել» ԿԲ-ի տված պատասխանը՝ հասկանալու, թե ինչու են շատ բանկեր հրապարակավ մտնում ՀՀ քաղաքացիների գրպանը: Եթե անգամ պաշտոնական պատասխանում չկա պարզաբանում՝ փոխարժեքի թեկուզ 1 դրամի տարբերության մասին, էլ որտեղի՞ց պիտի քաղաքացին իմանա «բանկային գաղտնիքները»: Այսպիսով՝ ԿԲ-ն պաշտոնապես հնարավորություն է տալիս գործարարներին՝ անել այն, ինչ ուզում են:




Լրահոս