Ամերիկյան The Washington Post պարբերականը սեփական իրազեկ աղբյուրներից տեղեկացել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հովանավորել է 2013 թ Կոնգրեսի 10 ու նրանց աշխատակազմի 32 անդամների այցը Բաքու: Օբամայի երեք բարձրաստիճան խորհրդականներ ելույթ են ունեցել Բաքվում կայացած համաժողովի ընթացքում:
Ամերիկացի օրենսդիրներն ու նրանց աշխատակազմի անդամները ստացել են 100 հազար դոլար արժողությամբ ուղևորություն: Միայն օրենսդիրների ու նրանց երկրորդ կեսերի ճանապարհածախսերը կազմել են 112 899 դոլար:
SOCAR Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը 750 000 դոլար է ուղարկել Միացյալ Նահանգներում հասարակական կազմակերպություններին՝ թաքցնելու Ադրբեջանում կայացած կոնֆերանսի ծախսերը, ասվում է Office of Congressional Ethics-ի զեկույցում: