Հալեպում հրկիզվել է հայկական Նոր գյուղ թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին: Տեղեկությունը Tert .am-ի հետ զրույցում հաստատեց նաև Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը:
Նոր Գյուղի ծայրամասային շրջանում գտնվող եկեղեցու մոտակայքում վաղուց էին շարունակվում ռազմական գործողությունները: Դրանց ընթացքում մի քանի անգամ տեղեկություններ էին տարածվել եկեղեցու հրկիզման վերաբերյալ, սակայն ավելի ուշ հերքվել էին:
Այսօր, սակայն, եկեղեցին իսկապես բարբարոսների թիրախում է հայտնվել: Տարածված լուսանկարները վկայում են այն մասին, որ եկեղեցին գրեթե մոխրացել է: Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրեց, որ հրդեհից էապես վնասվել է վնասվել է նաև եկեղեցու հարակից Մեսրոպյան վարժարանը:
Հիշեցնենք, որ այսօր պայթյուն էր որոտացել նաև Դամասկոսի հայաբնակ թաղամասերից մեկի մոտակայքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ թե 10 զոհերի, թե շուրջ 50 վիրավորների մեջ հայեր կան:
Լուսանկարնը՝ “Երկիր Մեդիայի”