Գյումրու հին թաղամասերից մեկի` “Ձորի թաղի” խարխուլ տանն իր տատիկի հետ է բնակվում 17-ամյա Աննան, ով զրկված է բնակարան ստանալու իրավունքից, ասվում է “Շիրակ կենտրոն” հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրությունում:
Աննան ընդամենը 7 տարեկան է եղել, երբ մահացել են ծնողները: Իրենց փոքրիկ տունը երկրաշարժի հետևանքով քանդվել է, և նրանք վաղուց բնակվում են արտերկիր գաղթած հարևանի փոքրիկ տանը:
Այս ընտանիքը ևս հաշվառված չէ պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում:
“Ասենք, եթե անգամ հերթագրված էլ լինեին, միևնույն է` նրանց աղետի գոտում իրականացվող բնակբաշխման այս փուլում բնակարան չէին տրամադրելու, քանի որ երկրաշարժից անօթեւան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն, քաղաքային համայնքներում, այդ թվում Գյումրիում, սեփական տուն կորցրածներին չեն փոխհատուցում: Իհարկ”, սա բացարձակ անհեթեթություն է: Մարդը տուն է կորցրել, ի՞նչ տարբերություն` սեփական տուն, թե շենք”- ասվում է Կենտրոնի հաղորդագրությունում:
Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում: