Ինչ մթերքներ օգտագործել նախաճաշին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ  ճիշտ նախաճաշը շատ կարևոր է, բայց քչերն են հետևում այս կանոնին: Մինչդեռ հենց բոլորին պետք հիշել, որ ամենաօգտակար մթերքը պետք է առավոտյան ուտել:

Դիետոլոգների մեծ մասը գտնում է, որ նախաճաշին պետք է ընդունել հատիկավոր բույսեր, որոնք էներգիայի աղբյուր են, կաթնամթերք` հարուստ սպիտակուցներով ու հանքային նյութերով եւ տարբեր վիտամիններ ու օգտակար նյութեր պարունակող մրգեր:

Մրգերը նախաճաշի լավագույն տարբերակն են: Պանիրը, մյուս կաթնամթերքների հետ համեմատած, ավելի շատ սպիտակուցներ ու կալցիում է պարունակում, որի շնորհիվ հեշտ է մարսվում օրգանիզմի կողմից:

Մեղրն օրգանիզմի համար հանդիսանում է էներգիայի լավագույն աղբյուր: Ընդամենը մի քանի գդալ մեղրը կարող է ամբողջ օրվա ընթացքում մարդուն պաշտպանել սթրեսներից: Սև թեյն ավելի լավ է փոխարինել կանաչ թեյով: Եթե առավոտյան չեք կարողանում հրաժարվել մեկ բաճակ սուրճից, ըմպեք բնական սուրճ, քանի որ այն բավական շատ օգտակար նյութեր է պարունակում` հակաօքսիդանտներ, հանքային նյութեր, ուղղակի չպետք է այն չարաշահել:




Լրահոս