Հոկտեմբերի 29-ին, երբ Սերժ Սարգսյանը իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդաժողով անցկացրեց, հաջորդ օրը օրինապահներն իրենց ստորաբաժանումներում ժողովներ են արել: Ըստ “Ժողովուրդ”-ի աղբյուրների` իրավապահ համակարգի ներքևի օղակները բուռն դժգոհություն են ներկայացրել իրենց աշխատանքի տեխնիկական, ֆինանսական և այլ խոչընդոտների վերաբերյալ: Հատկապես մեծ է եղել քննիչների զայրույթը, նրանք ասել են, որ իրենք շատ քիչ են վարձատրվում, ու դեռ մի բան էլ իրենց աշխատանքից որևէ մեկը գոհ չէ: Ամենայն հավանականությամբ, ընդվզման նշաններ ցույց տված իրավապահների պահվածքի մասին զեկուցվել է Սերժ Սարգսյանին, որն էլ երեկ ՀՀ կառավարությանը հանձնարարել է իրականացնել իրավապահ մարմինների աշխատակիցների նյութատեխնիկական և սոցիալական ապահովության վիճակի համակողմանի ուսումնասիրություն, երկամսյա ժամկետում մշակել վիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ և ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմ: Տեսնենք` ինչ կփոխվի հրահանգից հետո:
Ժողովուրդ. Մեծ է քննիչների զայրույթը. նրանք քիչ են վարձատրվում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ