Սպառնացել է պայթեցնել ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ոմն քաղաքացի սպառնում է պայթեցնել Արտաշատ քաղաքի “Ակբա-Կրեդիտ-Ագրիքո” բանկի մասնաճյուղի շենքը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 1-ին, ժամը 11.38-ին: Ինչպես armlur .am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաեւ շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցները: Ժամը 11.57-ին ահաբեկող քաղաքացին ձերբակալվել է: ԱԻՆ-ից ոխստացել են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս