Հայաստանը կխստացնի ԳՄՕ-ի ներմուծման կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 1-ին, հավանության արժանացրեց “Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին” օրենքի նախագիծն ու հարակից մի քանի այլ օրինագծեր:
Օրենսդրական այս փաթեթը նպատակուղղված է ավելի կառավարելի դարձնել գենետիկ ձեւափոխված օրգանիզմների հետ կապված ռիսկերը՝ հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը: Մասնավորապես՝ խստացվում են նման ապրանքների  ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման պայմանները:
Օրենքների ընդունումը բխում է Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի Կենսաբանական անվտանգության վերաբերյալ կարթագենյան արձանագրությունից: ՀՀ Ազգային Ժողովը այդ կոնվենցիան վավերացրել է 2004 թ.:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ օրենսդրական այս փաթեթը ծնունդ է նաեւ հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության՝ նրանց առաջարկությունները ամբողջությամբ հաշվի առնելով;




Լրահոս