Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը անդրադարձել է հաջորդ մրցաշրջանում իր ծրագրերին:
«Իմ պայմանագիրն ուժի մեջ է ևս մեկ տարի: Կարծում եմ՝ հաջորդ մրցաշրջանում էլ կխաղամ «Բորուսիա»-ում: Իսկ եթե իրադարձություններն այլ կերպ զարգանան, ապա կտեսնենք, թե որտեղ եմ հանդես գալու»,- նշել է Վայդենֆելերը:
Նշենք, որ դարպասապահը 2002-ից է հանդես գալիս «Բորուսիա»-ում: