Հարավային Չինաստանում “Շոնթին” թայֆունի հետևանքով մոտ 1,26 մլն մարդ է տուժել։ Հայնան կղզում հորդառատ անձրևներն ու փոթորկային քամիները ստիպել են տարհանել 52 հազար մարդու։ Ավերվել կամ վնասվել է մոտ 2 հազար տուն։ Տուժել է 44,7 հազար հա ցանքատարածք։ Տնտեսական վնասը կազմում է մոտ 160 մլն դոլար։
Չինաստանի Գուանսի- Չժուան ինքնավար շրջանում տարհանվել է 27,3 հազար մարդ, քանդվել 600 տուն։ Ֆինանսական վնասը գերազանցել է 40 մլն դոլարը։