ՀԺ. Սահմանադրական փոփոխությունների չե՞ն լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախօրեին խորհրդարանում “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրել էև մշակվու՞մ է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ինչի մասին գրվել է մամուլում: “Ոչ”,- պատասխանել է նախարար Թովմասյանը:
Հնարավո՞ր է, որ նախագահական ընտրությունների օրը հանրաքվե լինի` հարցին էլ պատասխանել է. “Փորձեք օրենսդրությունը վերցնել, հաշվարկներ անել, ինքներդ եզրակացություն կանեք”: Դիտարկմանը, թե հաշվարկները ցույց են տալիս, որ իշխանությունը կարող է հասցնել դա անել, Թովմասյանը հակադարձել է. “Չէ, համարյա էլ չենք հասցնում”: Այսինքն, հնարավոր չէ՞ այդ տարբերակը` փորձել է հստակեցնել “ՀԺ” թղթակիցը: “Ամեն ինչ էլ հնարավոր է, չգիտեմ, չեմ կարող ասել, հնարավոր է”,- պատասխանել է նախարարը: Խոսքը, ինչպես տեղեկացրել ենք, սահմանադրական փոփոխությունների միջոցով փոխվարչապետի նոր, լայն լիազորություններով պաշտոն ստեղծելու մասին է:




Լրահոս