Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրվի նախագահական ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրելու է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում: Այս մասին Հովհաննիսյանը հայտարարեց  լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, ինքը դա անում  է որպես ՀՀ քաղաքացի,  ով կրում է պատասխանատվություն, կամք, մեղք  այսօրվա իրավիճակի համար եւ, հետեւաբար, ուզում է այդ իրավիճակի ապաքինմանը, հաղթահարմանն ու թողությանը: Նա  կոչ արեց միանալ իրեն, ընդգծեց, որ վերջին անգամ է նախագահի թեկնածու առաջադրվելու: 




Լրահոս