Ավտովթար Շիրակի մարզում. Վիրավորներին տեղափոխել են Գյումրիի հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 09.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից  armlur .am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են “ԳԱԶ-3110” մակնիշի 11 ՕՍ 203 եւ “Մերսեդես” մակնիշի 26 ԼՍ 394 համարանիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ “Մերսեդեսի” վարորդ՝ 46-ամյա Մանվել Ալեքսանյանը եւ “ԳԱԶ-3110”-ի ուղեւոր՝ 15-ամյա Սերյոժա Տուբարյանը տեղափոխվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Փրկարարները “ԳԱԶ-3110” մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 46-ամյա Արմեն Սարգսյանին, ով եւս տեղափոխվել է Գյումրի քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:




Լրահոս