Շարքային զինվոր է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետի գետնատնակի մոտ ս.թ. նոյեմբերի 5-ին, ժամը 00:30-ի սահմաններում հայտնաբերվել է հերթափոխում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սեյրանի Սահակյանի դին՝ բերանի հատվածում մահացու հրազենային վիրավորումով: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում  ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Սարգիս Սեյրանի Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:




Լրահոս