Վիեննայում «Եվրատեսիլ-2015» մրցույթի շրջանակներում հայկական տաղավար է գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-23-ը Վիեննայում տեղի ունեցող «Եվրատեսիլ-2015» մրցույթի շրջանակներում Վիեննայի քաղաքապետարանի առջև կառուցվել է «Փոքր Եվրոպա» ավանը, որտեղ 10-ից ավել երկրների շարքում ներկայացված է նաև Հայաստանի տաղավարը: Տաղավարը հնարավորություն է ընձեռում Հայաստանը ներկայացնել որպես զբոսաշրջության տեղանք:

Նախաձեռնությունը տեղի է ունենում Ավստրիայում ՀՀ դեսպանության և Ավստրիայի զարգացման գործակալության, ինչպես նաև Ավստրիայի արևելագիտական ընկերության համատեղ ջանքերով:

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մայիսի 21-ին Հայաստանը ներկայացնող տաղավար են այցելել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերը և Ավստրիայի արևելագիտական ընկերության ներկայացուցիչները:

Նրանք իրենց ողջույնի խոսքն են հղել և մասնակիցներին հաջողություն մաղթել մրցույթի եզրափակչում:




Լրահոս