ՀԱՐՑ. Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտները երբեմն իրենց գործունեությամբ վնաս են հասցնում այլ տնտեսվարող սուբյեկտների, որոնք կրում են ֆինանսական կորուստներ: Արդյոք փոխհատուցվում են տնտեսվարող սուբյեկտներին կամ այլ անձանց հասցված վնասները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե օրենքը խախտելու միջոցով տնտեսվարող սուբյեկտի գործողությունների (անգործության) հետեւանքով այլ տնտեսվարող սուբյեկտների կամ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են հատուցման խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի կողմից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եթե անօրինական որոշումներով, գործողություններով (անգործությամբ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտներին կամ այլ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են փոխհատուցման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
լրատվության բաժնի պետ Գայանե Սահակյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքը բովանդակային առումով կառուցողական է, բայց, ցավոք, չի տրամադրվել տեղեկատվություն, թե օրենսդրությամբ սահմանված կարգով ինչպես են հաշվարկվում հասցված վնասները, եւ փոխհատուցումներն ինչ սկզբունքով են իրականացվում: