Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն պատրաստվում է մերժել վարչապետի առաջարկը՝ մասնակցել հակակոռուպցիոն մարմնի աշխատանքներին, որը հետաձգվել էր մեկ օրով: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հաստատել է այս տեղեկությունները՝ հավելելով, որ ԲՀԿ-ն հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքարը, եւ այդ կոնտեքստում իրենք խորհրդին առաջարկում են օրակարգի հարցերից մեկը դարձնել այն, թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով գյուղական բնակիչներին այդ ինչ դասախոսություններ են կարդացվել, որոնց համար անհրաժեշտ է եղել ծախսել 16,6 մլն ԱՄՆ դոլար:
ԿՄԵՐԺԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ