Ստորագրահավաք` ի պաշտպանություն քաղբանտարկյալների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքի խախտումով դատապարտեց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին՝ 6 տարի, Արտակ Կարապետյանինև 3 տարի, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանինև 2-ական տարի ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 316 (իշխանության ներկայացուցչի նկատմաբ դիմադրություն բռնությամբ կամ բռնության սպառնալիքով) և 258 (խուլիգանություն) հոդվածներով:
Գործի քննությունը, որը սկսվել է 2011 թվականի օգոստոսի 9-ից և որի ամբողջ ընթացքում Տիգրան Առաքելյանի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է ազատազրկումը, ընթացել է օրենքի բազմաթիվ խախտումներով: Հետևաբար, դատավճիռը ինքնին և պատժաչափերը, որոնց դատապարտվել են երիտասարդ ակտիվիստները, խտրական արդարադատության կիրառման հետևանք են:
Հակաիրավական դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո՝ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի, ինչպես նաև այս ամբողջ ընթացքում ազատազրկված Տիգրան Առաքելյանի կարգավիճակներն համապատասխանում են 2012 թ. հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ ընդունած 1900 բանաձևի ձևակերպումներին, որով սահմանված է ,քաղբանտարկյալե եզրը, այն է՝ ,քաղաքական բանտարկյալ պետք է համարել անձնական ազատությունից զրկված անձին, եթե ազատազրկումը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից որևէ մեկի, մասնավորապես՝ մտածելու, խղճի և դավանանքի ազատության, կարծիք արտահայտելու և տեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև հավաքների և միավորումների ազատության ոտնահարմամբ:
Քաղբանտարկյալ է համարվում նաև անձնական ազատություից զրկված անձը, երբ ազատազրկումը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, օրինախախտման հետ առանց որևէ առնչության: Նման բանտարկյալներ են համարվում նաև այն անձինք, որոնց կալանքի տևողությունը և պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են այն իրավախախտմանը,որով տվյալ անձը մեղավոր կամ կասկածյալ է ճանաչվել: Քաղաքական բանտարկյալ է համարվում նաև այն անձը, որն ազատությունից զրկվել է այլ անձանց համեմատ՝ խտրական վերաբերմունքի հիման վրաե:
Ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների նկատմամբ սանձազերծված քաղաքական այս հալածանքները նախ և առաջ նպատակ ունեն գալիք նախագահական ընտրությունների նախաշեմին հանրության շրջանում վախի մթնոլորտ ձևավորել:
Մենքև ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտելով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդումըև պահանջում ենք.
1. Դադարեցնել Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը;
2. Դադարեցնել քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումները, հալածանքներն ու բռնությունները;
3. Հրաժարվել խտրական դատավարություններց և արդարադատության միտումնավոր նենգափոխման արատավոր պրակտիկայից:
Կոչ ենք անում քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին միանալ այս հայտարարությանն, իսկ միջազգային կազմակերպություններին՝ իրենց ուշադրությունը սևեռել այս գործի վրա և ջանք չխնայել երիտասարդ ակտիվիստների հետապնդումները դադարեցնելու և Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ:
“Հայաստանն առանց քաղբանտարկյալների” նախաձեռնություն




Լրահոս