Վարորդները վթարից հետո իրար են ծեծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 10-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 15-րդ թաղամասում ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով ծեծկռտուք է տեղի ունենում: Նույն օրը, ժամը 23.00-ին, ՌԴ քաղաքացի, 1972 թ. ծնված Միխայիլ Տ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 19.30-ին Շիրազի փողոցում նկատել է իրար բախված մաքենաներ, մոտեցել է պարզելու, թե ինչ է պատահել, սակայն վթարի մասնակիցներ` 1975 թ. ծնված Արմեն Գ.-ն և 1976 թ. ծնված Կարեն Հ.-ն վիճաբանել են իր հետ, ձեռքերով հարվածել և պատճառել մարմնական վնասվածքներ: Արմեն Գ.-ն և Կարեն Հ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս