«Դժվար է ասել` համենայնդեպս շատ ավելի լավ ԱԺ չենք ունենա, քան այսօր, բայց եւ շատ ավելի վատը չենք ունենա»Արթուր Բաղդասարյան. «Իրատես դե ֆակտո»«Լավին լավ, վատին վատ» սկզբունքով առաջնորդվող կուսակցության ղեկավարը փայլուն միտք է արտահայտել: Միայն թե դժվար է հասկանալ՝ ի վերջո ինչպիսի՞ խորհրդարան է պատկերացնում ունենալ «Օրինաց երկիր» կուսակցությունը. լա՞վ, թե՞ վատ: Բոլոր հարցումների արդյունքում ՕԵԿ-ը չի հաղթահարելու 5 տոկոսանոց արգելքը: Եւ այդ դեպքում «ճիշտը` ճիշտ» սկզբունքով առաջնորդվելով` ՕԵԿ-ը ինչպիսի՞ որակում կտա 2012-ին ձեւավորվելիք խորհրդարանին: Ինչպես Արտաշես Գեղամյանը «լավ տարիներին» նկատել էր` քաղաքական կուսակցությունը չպետք է անեծքներ տեղա ջադույի նման: Հուսով ենք, որ չլինելով ապագա խորհրդարանում, ՕԵԿ-ը չի անիծի մյուս ուժերին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ