Այսօր Նյու-Յորքի Բրուկլինում հանդիպել են առաջին կիսածանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն 28-ամյա բրիտանացի Ամիր Խանն ու այդ քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն 31-ամյա ամերիկացի Քրիս Ալգիերին:
Չնայած բազմաթիվ երկրպագուների ու մասնագետների հոռետեսական ակնկալիքներին` մենամարտը հագեցած ու հետաքրքիր է եղել:
Ալգիերին լավ է նայվել մենամարտի առաջին կեսում, անդադար առաջ է գնացել ու լավ հարվածներ հասցրել, սակայն երկրորդ կեսում սկսել է ավելի դանդաղ շարժվել, և Խանը իր վերահսկողության տակ է վերցրել մենամարտը: 12 ռաունդների արդյունքում դատավորները հաղթանակը շնորհել են Խանին: