Եկեղեցի օծվեց նաև Սևանում. ում ջանքերով է այն կառուցվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Սևան քաղաքի «Սուրբ Հրեշտակապետաց» և Արտաշատ քաղաքի «Սուրբ Հովհաննես» նորակառույց եկեղեցիների օծման արարողություններին՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ինչպես հայտնել էինք, Ս. Հովհաննես Ավետարանչի անունը կրող Արտաշատի վերոնշյալ եկեղեցին կառուցվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ բարերարությամբ, ինչպես նաև և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով:

Armlur.am-ը տեղեկացավ, որ Սևանի «Սուրբ Հրեշտակապետաց» եկեղեցին կառուցվել է Մայր Աթոռի բարերար ֆրանսաբնակ Սարգիս Պետոյանի ջանքերով և դարձյալ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով:

6_35

8_37

9_35

10_35

11_31

12_31

13_29

14_23

 

 




Լրահոս