Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է: Սակայն օրը նշանավորվում է հատկապես նրանով,  որ Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925թ-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգայինօր 1950-ին.  ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։




Լրահոս