Երեկ «Ժողովուրդ»-ը մի կայքից մեջբերում էր արել, համաձայն որի՝ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսուհետ հարցազրույցներ է տալու միայն ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ապա ներկայացրել էր Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի խոսքերը, որ ինքը ժամանակին նման հանձնարարություններ չէր ստանում: Երեկ Վիկտոր Դալլաքյանը զանգահարել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ պարզաբանել. «Նոյեմբերի 6-ին՝ ժամը 21:24 րոպեին, ինձ զանգահարել է լրագրող՝ ներկայանալով «Հայելի» կայքից, տվել է հետեւյալ հարցը. «Դուք՝ որպես ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք մեկնաբանում ԲՀԿ-ի հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ»: Ես պատասխանել եմ, որ որպես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ ԱԺ-ում՝ հանձնարարություն չեմ ստացել մեկնաբանելու ԲՀԿ-ի հայտարարությունը: Իմ անձնական տեսակետներն այլ խնդիր են: Հետեւաբար սուտ է այն հատվածը, թե այսուհետ մամուլին հարցազրույցներ եմ տալու միայն նախագահի հանձնարարությամբ»:
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՉԷՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ