Երեւան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանը, որը վերջերս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից մամուլին անհայտ պատճառներով նկատողություն ստացավ, ընդգծված սառը եւ մի փոքր էլ լարված հարաբերություններ ունի Աղվան Հովսեփյանի հետ:
Ըստ “Ժողովուրդ”-ի աղբյուրների` Բադալյանը դատախազության համակարգի հետ կապված շատ հարցեր լուծելու համար դիմում է այլ գերատեսչությունների ներկայացուցիչներին: Դատախազության համակարգի շատ աշխատակիցներ Բադալյանի գործունեությունն այսպես են բնութագրում. առանձին դատախազություն գլխավոր դատախազության կազմից դուրս:
Ավելին, Հ. Բադալյանը գլխավոր դատախազի հետ հարաբերվում է առավելապես գրավոր ընթացակարգով, իսկ ընդմիջումները հաճախ անում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Սակայն Ա. Հովսեփյանի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ հավելելով. “Անհեթեթություն է”: