Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 15-ին, ժամը 15.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել Աղձք գյուղի 35-ամյա մի բնակիչ՝ հայտնելով, որ հանդում անասուն արածացնելիս վայր է ընկնել, սակայն ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը Աղձք գյուղի արոտավայրում, վիճաբանության ժամանակ, նրան դանակահարել և վնասվածքները պատճառել է համագյուղացին` 1979 թ. ծնված Արմեն Գ.-ն: Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:




Լրահոս