Ես շատ եմ ափսոսում Արմեն Աշոտյանի վերաբերմունքի փոփոխման համար. նա իմ ընկերն էր. Հովհաննես Թոքմաջյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոլիտեխնիկը օրգանիզմ է, և նա նույնպես զերծ չի մնում հիվանդություններից: Այդ հիվանդությունը հնարավոր չէ արմատախիլ անել առանց աղմուկի: Եթե այդ մաքրումն իմ անձի միջոցով նույնիսկ արվի, ես դրան էլ եմ պատրաստ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը: Նրա խոսքով, պոլիտեխնիկը վերջին մեկ տարում այնքան հաջողությունների է հասել, որքան չէր հասել տասը տարիների ընթացքում:

Անդրադառնալով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե ընտրություններից հետո բուհում պետք է վերականգնվի բարոյական և կրթական մթնոլորտը, Թոքմաջյանը հայտարարեց, որ օրենքներում նշված է` պաշտոնյաների խոսքը պետք է հասկանալ տառացի:

«Աշոտյանը եղել է իմ ընկերը, և ես շատ եմ ափսոսում նրա վերաբերմունքի փոփոխման համար: Կարծում եմ` նա լավ ինֆորմացված չէ. ցանկացած բուհում նա ունի իր մարդկանց, այդ թվում` այստեղից ինչ-ինչ երիտասարդներ, ովքեր ապատեղեկատվություն են ներկայացրել նրան: Համոզված եմ, որ հետաքննությունից և ընտրություններից հետո նա ճիշտ գնահատական կտա, և կուզենայի, որ նա օբյեկտիվ լինի»:

Հովհաննես Թոքմաջյանը հավելեց նաև, որ որ նախարարները, ռեկտորները գալիս-գնում են, բուհն է արժեք, այն մնում է:

Ապա Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրեց իր գործունեության հաշվետվությունը, և ստացվեց միմյայն ձեռքբերումներով լի պատկեր. պարզվեց համալսարանում բարձրացվել է կրթության որակը, վերականգնվել է նախկին մթնոլորտը, մի շարք լսարաններ վերանորոգվել են, մաքրման ծախսերը զգալի չափերով նվազել են, բյուջեին կատարվող փոխանցումներն ավելացել են և այլն:

Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս