ԿՈՂՄՆԱՊԱՀ ՄՈՏԵՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1996թ. փետրվարին, երբ ձեւավորվեց Տավուշի մարզպետարանը, իջեւանցիներից բացի, այնտեղ համապատասխան մասնագետներ էին աշխատում նաեւ մարզի այլ տարածաշրջաններից՝ Նոյեմբերյանից, Դիլիջանից եւ Բերդից: Սակայն Հայաստանի «ամենաերկարակյաց մարզպետի»՝ Արմեն Ղուլարյանի պաշտոնավարման 13 տարիների ընթացքում մարզի այլ տարածաշրջանների աշխատակիցների թիվը նվազագույնի է հասցվել, մարզպետարանի վարչությունների եւ բաժինների աշխատակիցների ցանկում նրանք բացակայում են: Մարզպետարանը վերոհիշյալ 3 շրջանների հետ հրատապ կապ պահպանելու համար տարածքներում ունի մեկական աշխատակից: Բացի այդ, մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը ղեկավարում է դիլիջանցի Ավթանդիլ Մարկոսյանը: Մարզպետարանի  աշխատակազմի մաս են համարվում նաեւ տարածքային սոցիալական ծառայությունները, սակայն դրանք տարածաշրջաններում գործող առանձին հիմնարկներ են: Ինչո՞ւ մարզային այլ կառույցներում՝ դատախազությունում, տարածքային հարկային տեսչությունում, բնապահպանական տեսչությունում, կադաստրի ստորաբաժանումում, դատարանում եւ այլուր, աշխատում են բավական թվով նոյեմբերյանցիներ, դիլիջանցիներ եւ Բերդի տարածաշրջանի բնակիչներ, սակայն մարզպետարանի աշխատակազմում նրանք տեղ չունեն: Այդ հարցը պետք է մտահոգի ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը:




Լրահոս