ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումները: Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաև Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: