“Հայաստան” համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնը կմեկնարկի նոյեմբերի 22-ին, տեղական ժամանակով երեկոյան 8-ին եւ կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 8-ը: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով` http://www.armeniafund .org կայքի միջոցով: Հայաստանյան լսարանը կարող է հեռուստամարաթոնին հետեւել Հ1, “Արմենիա”, “Շանթ” եւ “Երկիր Մեդիա” հեռուստաալիքների եթերում:
Հեռուստամարաթոնը կանցկացվի “Մեր գյուղը” խորագրի ներքո: Դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:
Հիմնադրամի տեղական մարմինների կողմից կազմակերպվող դրամահավաքները տարբերվում են` ելնելով տեղի համայնքների առանձնահատկություններից: Դրանք իրականացվում են ողջ հաշվետու տարվա ընթացքում` ըստ տեղական մարմնի հայեցողության: Դրամահավաք-միջոցառումներ այս տարի իրականացվել են ԱՄՆ-ում, Կանադայում` Մոնրեալում եւ Տորոնտոյում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Հունաստանում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ռուսաստանում` Մոսկվայում: Այս բոլոր դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարները կներառվեն Հեռուստամարաթոնի օրը հայտարարվող ընդհանուր գումարի մեջ:
Հայաստանում նվիրատվություններն ընդունվում են հետեւյալ ձեւերով.
Այցելելով գործադիր վարչություն (Կառավարության շենք 3, 2-րդ հարկ) կամ զանգահարելով հետեյալ հեռախոսահամարներով՝
010 52 15 05, 010 56 01 06, 010 52 64 74