ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում ԱԱԾ-ում գրեթե ամենօրյա ռեժիմով խորհրդակցություններ են անցկացվում, իսկ քննարկման թեման ՀՀ ներքաղաքական իրավիճակն ու նախագահի ընտրությունների հետ կապված ռադիկալիզացիայի հնարավոր զարգացումներն են: Ամենայն հավանականությամբ, առաջիկա քաղաքական զարգացումները պարզապես մտահոգել են իշխանություններին, ու նրանք ի սկզբանե փորձում են հակաքայլեր մշակել: Չի բացառվում, որ այս լուրերը շրջանառության մեջ են դնում հենց իշխանությունները՝ հասարակության մոտ վախի մթնոլորտ սերմանելու համար: Մեր հարցին ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը հերքեց այդ լուրերը՝ դրանք որակելով բացարձակ սուտ:




Լրահոս