Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է. ՀՀԿ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է:

«Կա՛մ պետք է գումար գտնվի և ինչ-որ մեկը պետք է լինի, որ այդ գումարը տա, կա՛մ պետք է հասկանանք, որ համակարգը պետք է փոխվի», – նշեց նա, հավելելով, թե չի ցանկանում պաշտպանել ՀԷՑ-ին, սակայն կարծում է, որ բացի սակագնի բարձրացումից, այլ ելք չկա:

Պատգամավորը համակարծիք է, որ սակագնի բարձրացումը լրացուցիչ դժվարություններ է առաջացնելու ՀՀ բնակիչների համար: «Ես միշտ էլ ասել եմ, որ ցանկացած ընտանիքի ռեակցիան բնական է, քանի որ յուրաքանչյուր թանկացում վատ է անդրադառնում, ցանկացած ընտանիքի համար է բեռ դառնում»,- հավելեց նա:

Այն հարցին` եթե գյումրեցին հրաժարվի վճարել էլեկտրաէնեգիայի դիմաց սպառած գումարը, ի՞նչ եք անելու, պատգամավորը արձագանքեց. «Ես ի՞նչ ասեմ, թող էլեկտրաէներգիա արտադրողները մտածեն՝ ինչ պետք է անեն»:




Լրահոս