57-ամյա կինը 50 մետր բարձրությունից իրեն ձորն է նետել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 15:00-ի սահմաններում, Ծաթերի գյուղապետ Բագրատ Ղալայանը Ոստիկանության Լոռու մարզային վարչություն է հայտնել, որ իրենց գյուղի բնակիչներից մի կին ինքնասպանություն է գործել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը, որոնք պարզել են, որ նույն գյուղի 57-ամյա Կ. Մ.-ն իրենց տան մոտ գտնվող մոտավորապես 50 մետր բարձրությամբ քարայրից ցած է նետվել և մահացել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, իր տեղեկություններով, 57-ամյա կինը հաշմանդամ է եղել: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս