Վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ ընտրություններից ավելի քան կես տարի անց նոր է հասկացել, որ ԲՀԿ-ն այլեւս կոալիցիայի մաս չէ, եւ փոխվել են մի շարք նախարարներ ու ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարներ: Կա նաեւ երկրորդ տեսակետը. Տ. Սարգսյանը միայն վերջերս է համակերպվել ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու մտքի հետ: Եւ ահա, նոյեմբերի 23-ին Տ. Սարգսյանը փոփոխություններ է կատարել 2007թ. վարչապետի՝ «ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ ստեղծելու» որոշման հավելվածի մեջ: Ըստ այդ փոփոխությունների՝ ԲՀԿ-ական նախկին նախարարների անունները փոխարինվել են նորերով (Հարություն Քուշկյանի փոխարեն Դերենիկ Դումանյան, Արթուր Գրիգորյանի փոխարեն Արտեմ Ասատրյան, Արմեն Գրիգորյանի փոխարեն Հրաչյա Ռոստոմյան): Ավելին, հետաքրքիրն այն է, որ ժամանակին ԲՀԿ-ն Արմեն Գրիգորյանին փոխարինել էր Արթուր Պետրոսյանով, բայց այն ժամանակ Տ. Սարգսյանն այս հարցի վրա որեւէ ուշադրություն չէր դարձրել, ու տարիներ շարունակ նախկին նախարարը այդ խորհրդի անդամ էր:
ԳԼԽԻ ԸՆԿԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ