НУ ГОВОРИ ЖЕ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքաղաքական դաշտում այս օրերին տիրող իրավիճակը հիշեցնում է «Մեր բակը» հայտնի հումորային ֆիլմը: Հիշո՞ւմ եք, երբ սիրահարված Սոնան ամեն անգամ անհամբեր սպասում էր Մկոյի խոստովանությանը. «Ну говори же, Мко»: Հիմա էլ Հայաստանում ե՛ւ հասարակությունը, ե՛ւ քաղաքական ուժերը, շունչը պահած, սպասում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմանը՝ ի վերջո, նա առաջադրվելու է նախագահի թեկնածու, թե ոչ: Հետաքրքիր է, թե վերջում ինչ է ասելու Ծառուկյանը: Հնարավո՞ր է՝ Մկոյի նման անմեղ ժպիտով հայտարարի. «Լավ է, չէ՞, օր մենք ազատ, անկախ երկրում կաբրինք»:




Լրահոս