ՀԺ.Մտահոգված են ՀԱԿ չորս ակտիվիստների դատավճռով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայաստանյան պատվիրակությունը մտահոգված է Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների դատավճռով` երեկ հայտարարեց պատվիրակության անդամ Նիկոլ Փաշինյանը:
“ՀԺ”-ն գրում է, որ դրա մասին բարձրաձայնվել է պատվիրակության անդամների համատեղ ասուլիսի ժամանակ, որի առիթը նոյեմբերի 28-29-ին Բրյուսելում կայացած հանձնաժողովի հերթական նիստն էր: Կոնգրեսի ակտիվիստների գործի մասին խոսելովև պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն ասել է. ,Ես ևս կարող եմ ասել, որ պատվիրակությունը դատական իշխանության նկատմամբ հասարակական վստահության մեծացմանն ուղղված շատ կոնկրետ և ամբողջական քայլերը համարում է կարևոր, ինչպես նաև համարում է, որ այն դատավճիռները, որոնք հանրայնորեն կարող են ընկալվել որպես կողմնակալ կամ անհամաչափ, չեն նպաստում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության մեծացմանըե:
Թերթը հիշեցնում է, որ ՀԱԿ չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը, դատապարտվել են 2-ից 6 տարվա ազատազրկման: Ակտիվիստները պատրաստվում են դատավճիռը բողոքարվել Վճռաբեկ դատարան:




Լրահոս