Ծառուկյանի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել ունի մի քանի նպատակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարդան Օսկանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“Ինչպես արդեն հայտարարվել է, դեկտեմբերի 5-6-ը տեղի կունենա “Բարգավաճ Հայաստան” կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել, որը կգլխավորի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այցելությունը մի քանի նպատակ ունի: Նախ, հաստատել եվրոպական գաղափարները և պրոցեսները Հայաստանի ինստիտուցիոնալ կյանքի հիմքում ներդնելու կուսակցության նվիրումը:
Երկրորդ, ծանոթանալ Եվրոպական խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ և քննարկել հետագա համագործակցությունը:
Երրորդ, Եվրոպայի ղեկավարներից լսել նրանց տեսակետները Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների, ինչպես նաև բարեփոխումների հեռանկարի մասին:
Չորրորդ, եվրոպացի պաշտոնյաներին ներկայացնել կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և քաղաքականությունը՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև արտաքին հարցերի շուրջ: Այստեղ կշեշտադրվեն կուսակցության դիրքորոշումները տնտեսական քաղաքականության, եվրոպական ինտեգրացիայի, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ”:




Լրահոս