Այսօր “Ժամանակը” գրել էր, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել էր, թե նախագահական ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 18-ին: Սակայն ԿԸՀ-ն դեռ չի հայտարարել ընտրությունների օրվա մասին: ԿԸՀ-ից թերթը պարզաբանում է խնդրել, ինչին ի պատասխան լրատվական ծառայությունից հայտնել են, որ ՀՀ Սահմանադրության համաձայն` ընտրությունների հետ կապված հայտարարություն է անելու ՀՀ նախագահը` Հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով:
ՀՀ կենտրոնականը ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, թերթի թղթակցի հարցադրմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` Հանրապետության նախագահի ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ: