Մեկ մեդալ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքի ,Ակ Բարսե մարզահամալիրում անցկացվեց Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկություն՝ ուսանողների միջև, որին մասնակցում էր շուրջ 200 մարզիկ աշխարհի 41 երկրից: Մրցաշարին Հայաստանի Հանրապետությունից մասնակցեցին Գյումրիի մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող, Սամբոյի 2012թ. Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների չեմպիոն Գոռ Մայիլյանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի առաջին կուրսի ուսանող, Սամբոյի Աշխարհի և Եվրոպայի 2012թ. առաջնությունների բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը:
Ցավոք, Գոռը, ում Հայաստանի սամբոյի ֆեդերացիան գործուղել էր մինչ 57 կգ քաշայինների մրցապայքարին մասնակցելու համար, ավել քաշի պատճառով մրցապայքարի մեջ մտավ մինչև 62 կգ քաշայինների կարգում և եզրափակիչ մտնելու համար պայքարը տանուլ տալով, գրավեց 5-րդ տեղը, իսկ Տիգրանը մեկ պարտությունից հետո հաղթելով հետագա գոտեմարտերում արժանացավ բրոնզե մեդալի և մինչև 52 կգ քաշային կարգում գրավեց 3-րդ տեղը: Նշենք, որ 2013-ին տեղի կունենա Սամբոյի համաշխարհային ունիվերսիադան:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա




Լրահոս