«ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ Է ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ օրը տարաձայնություններ են առաջացել Տավուշի մարզի Այգեպար համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Անդրանիկ Այդինյանի եւ ԲՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Նինա Ադամյանի միջեւ: Ականատեսների վկայությամբ՝ նրանց վեճը ծագել է այն բանից հետո, երբ գյուղապետը ցանկացել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից համայնքին նվիրած տրակտորն օգտագործել խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով:
Մեզ հետ զրույցում լուրը հաստատեց նաեւ Այդինյանը՝ ասելով. «Եկավ, գեղամիջումը ձենը գցեց, տրակտորի բլանիքնին պահանջեց, ասեց՝ դու ով ես եղել, որ առանց ինձ տրակտորը բնացնես: Ասում է՝ տրակտորը ինձ են տվել, ոչ թե գեղին: Ասում է, որ 30 ձեն տվիք ԲՀԿ-ին, էն ժամանակ չէի՞ք մտածում, թե ինչ կլինի: :
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից փորձեցինք ճշտել, թե ում եւ ինչ նպատակով է տրվել վիճահարույց տրակտորը: Հիմնադրամի տնօրեն Վահե Հովհաննիսյանը պատասխանեց. «Երկրորդ կարծիք լինել չի կարող, դա նվիրվել է Այգեպար համայնքի բնակչությունը՝ իրենց խնդիրները հոգալու համար»:
Ի դեպ, սա Ն. Ադամյանի առաջին ինքնագործունեությունը չէ: «Ժողովուրդ»-ին նմանատիպ բողոք էր ներկայացրել նաեւ նույն մարզի Մովսես համայնքի նախկին ղեկավար Լյուդվիգ Ապերյանը:




Լրահոս